ԱՄՆ Սենատում կոչ են արել ավելացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ, սենատոր Լինդսի Գրեհեմը կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, գրում է Bloomberg գործակալությունը:
«Մեզ ավելի շատ պատժամիջոցներ են պետք, ոչ թե ավելի քիչ»,- ասել է սենատորը:
Նա նաև քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշների հայտարարությունը, որում վերջինս նվազեցնում էր 2016թ.-ին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Կրեմլի միջամտության նշանակությունը:
«Ջարեդն ինձ շատ է դուր գալիս, սակայն նա մի մեծ մանրուք է բաց թողնում: Կարո՞ղ եք պատկերացնել՝ ինչ կասեինք, եթե ռուսները կամ իրանցիները ապօրինի մուտք գործեին Հանրապետական կուսակցության նախագահական թիմ», -ասել է Գրեհեմը:
Ավելի վաղ Ջարեդ Քուշները ռուսների գործողությունները որակել էր որպես պառակտումներ առաջացնելու նպատակով Facebook-ում մի քանի գովազդային հայտարարություն գնելուն փորձ: Նրա խոսքով՝ ՌԴ-ի կողմից ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտության վերաբերյալ հատուկ դատախազ Մյուլլերի հետաքննությունն ավելի մեծ վնաս է հասցրել Միացյալ Նահանգների քաղաքականությանը, քան ինքը՝ միջամտությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց