Ռուսաստանը և Իրանը համատեղ ռազմածովային զորավարժանքներ կիրականացնեն
Ռուսաստանը և Իրանն այս տարի Իրանի հարավային ջրերում ռազմածովային զորավարժանքներ կիրականացնեն, հաղորդում է Mehr գործակալությունը՝ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հոսեյն Խանզադիին հղումով:
«Ռուսաստանի ռազմածովային նավատորմի հետ բանակցությունների արդյունքում իրանական ուժերը նավատորմ կուղարկեն երկրի հարավային շրջաններ»,- ասել է Խանզադին:
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը հավելել է, որ Ռուսաստանն ու Իրանը կշարունակեն զանազան օպերատիվ, ուսուցողական և տեխնիկական հարցերով համագործակցությունը:
Այս տարվա հունվարին Խանզադին հայտարարել էր, որ Իրանի ռազմածովային ուժերը պատրաստվում են Ռուսաստանի ռազմածովային նավատորմի հետ Կասպից ծովում զորավարժանքների անցկացմանը:


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին