Լիբիական բանակն ԻՊ-ին Թուրքիայի կողմից աջակցության ապացույցներ ունի
Լիբիական ազգային բանակը (ԼԱԲ), որի հրամանատարն է մարշալ Խալիֆա Հաֆթարը, պնդում է, որ ունի փաստաթղթեր եւ այլ ապացույցներ, որ Թուրքիան աջակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Հայտարարությունն արվել է երկուշաբթի, Հաֆթարի թվիթերյան պաշտոնական աքաունթում։
«Թուրքիան այն երկրներից մեկն է, որն աջակցում է ահաբեկչությանն ամբողջ աշխարհում։ Մեր տրամադրության տակ կան թուրքական փաստաթղթեր եւ այլ ապացույցներ, որոնք հաստատում են թուրքական ռեժիմի կողմից ԻՊ-ին աջակցությունը»,- նշում է ԼԱԲ-ը։ Ընդ որում՝ այս հայտարարությունում որեւէ ապացույց չի ներկայացվում։
Նշվում է նաեւ, որ ԼԱԲ-ը Տրիպոլիում մարտնչում է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման դեմ։
2011 թվականին Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո Լիբիան փաստորեն դադարեց հանդես գալ որպես միասնական պետություն։ Հիմա երկրում երկիշխանություն է։ Արեւելքում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանի կառավարումն է, արեւմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, կառավարում է ՄԱԿ եւ Եվրամիության աջակցությամբ ձեւավորված եւ Ֆայեզ Սարաջի գլխավորած ազգային համաձայնության կառավարությունը։ Երկրի արեւելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում են Լիբիայի ազգային բանակի հետ։
Հաֆթարն ապրիլի 4-ին իր ուժերին հրամայեց հարձակում սկսել Տրիպոլիի դեմ՝ «ահաբեկիչներից ազատագրելու համար»։ Տրիպոլիում կառավարությանը լոյալ զինված կազմավորումները հայտարարել են «Ցասման հրաբուխ» պատասխան գործողությունն սկսելու մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց