Թրամփի հայտարարությունից հետո նավթի գները սկսել են նվազել
Նավթի համաշխարհային գներն անկում են արձանագրել նրանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (ՕՊԵԿ) պահանջել է ավելացնել նավթի արդյունահանման ծավալներն ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների ազդեցությունը մեղմելու համար:
Ինչպես նշում է Reuters-ը, Brent նավթի գինը նվազել է մոտ 1%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 71,66 դոլար ցուցանիշի:
Ամերիկյան West Texas Intermediate-ի նավթի գինը նվազել է 0,7%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 62,87 դոլար ցուցանիշի:
Աղբյուրը հիշեցնում է, որ Թրամփն ապրիլի 26-ին ՕՊԵԿ-ին կոչ էր արել նվազեցնել նավթի գները:
«Բենզինի գները կնվազեն: Ես ՕՊԵԿ-ին կոչ եմ արել նվազեցնել դրանք»,-լրագրողներին հայտնել էր Թրամփը:


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին