Շոտլանդիայում օձը ավտոբուս է բարձրացել՝ վախեցնելով ուղևորներին
Շոտլանդական Փեյսլի քաղաքում օձը ավտոբուս է բարձրացել: Ինչպես տեղեկացնում է McGills ավտոբուսային ընկերության տնօրինությունը, դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան:
Ուղևորները նկատել են պատուհանի մոտ սողացող նարնջագույն օձին, որից հետո ավտոբուսի վարորդ Միք ՄքԱրթուրը որսացել է սողունին:
«Միքը նայեց օձին և ասաց, որ դա ընդամենը հյուսիսամերիկյան կարմիր սահնօձ է: Նա բռնեց և ապահով վայր տեղափոխեց օձին, նախքան այն կանհանգստացներ ուղևորներից որևէ մեկին»,- ասել է ընկերության կազմակերպչական գծով տնօրենը:
Ավելի ուշ պարզվել է, որ անվնաս սողունը փախել է տիրոջ պայուսակից: Ընկերությունը սոցկայքերում հրապարակել է ավտոբուս «ներխուժած» սողունի լուսանկարը, որը տարածել և մեկնաբանել են հարյուրավոր օգտատերեր:



















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց