Սի Ցզինպինը կոչ է արել հոգ տանել շրջակա միջավայրի մասին
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ցզինպինը այգեգործական արվեստի միջազգային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ կոչ է արել զգուշությամբ վարվել շրջակա միջավայրի հետ և «աչքի լույսի պես» պահպանել այն, գրում է РИА Новости-ն:
«Եթե դիմենք մարդկության զարգացման պատմությանը, կարելի է նկատել, որ շրջակա միջավայրի բարելավումը միշտ ուղեկցվել է մշակույթի և քաղաքակրթության ծաղկմամբ, իսկ դրա վատթարացումը քաղաքակրթության անկման է հանգեցրել: «Հավկիթ ստանալու համար սպանել հավին և ձուկ որսալու համար չորացնել լճակը» սկզբունքն այլևս արդիական չէ, ապագայի հիմքը կանաչ զարգացումը, բնությանը հարմարվելն ու շրջակա միջավայրի պահպանում է»,- հայտարարել է Սի Ցզինպինը՝ կոչ անելով «աչքի լույսի պես» պահպանել շրջակա միջավայրը և բռնել «կանաչ զարգացման» ուղին:
Այգեգործական արվեստի ցուցահանդեսը բացվել է Չինաստանի մայրաքաղաք Պեկինում՝ ապրիլի 28-ի երեկոյան: Բացի երկրի ղեկավարից և նրա տիկնոջից բացման արարողությանը ներկա են եղել նաև Չեխիայի, Ջիբութիի, Ղրղզստանի, Նեպալի, Տաջիկստանի, Կոմբոջայի, Մյանմայի, Պակիստանի, Սինգապուրի ղեկավարները, ինչպես նաև այլ երկրների հատուկ ներկայացուցիչներ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց