Թուրքմենստանի նախագահը ձիու մասին ռեփ է կատարել (տեսանյութ)
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ռեփ է կատարել Ռովաչ մականունով ձիու քուռակի համար, որը ծնվել է 2019 թվականի առաջին օրը: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Նշվում է, որ ռեփի բառերի հեղինակը հանրապետության ղեկավարն է, իսկ երաժշտությունը գրել է նրա թոռը, ով էլ ձայնակցել է նախագահին: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր երգը ներկայացրել է հեծանվային միջազգային սպորտային համալիրում` Թուրքմենստանի ձիերի ազգային տոնի պատվին:
Երգում ասվում է, որ Ռովաչ քուռակը երկրում բարեկեցության հովանավորն է և ոգեշնչման աղբյուր է հանդիսանում: 2019 թվականի սկզբին ձիուն Բերդիմուհամեդովին էր նվիրել Թուրքմենստանի ՆԳ նախարար Իսգենդեր Մուլիկովը` ՆԳՆ կազմի անունից: Ի դեպ, սա Թուրքմենստանի նախագահի առաջին կատարումը չէ: 2018 թվականին նա թոռան հետ կրկին ռեփ էր կարդացել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց