Իսպանիայում հաղթել են սոցիալիստները
Իսպանիայի Սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը (PSOE) հաղթանակ է տոնել Պիրենեյան թագավորությունում ավարտված արտահերթ խորհրդարանական ընտրություններում:
Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, սոցիալիստ աշխատավորները, որոնց ներկայացուցիչն է վարչապետ Պեդրո Սանչեսը, 123 մանդատ կստանան 350 տեղանոց Պատգամավորների կոնգրեսում, որը խորհրդարանի ստորին պալատն է: Ընտրությունների արդյունքները մեծ հաջողություն է նրանց համար: Խորհրդարանի նախորդ կազմում նրանք ունեին 85 մանդատ:
Երկրորդ տեղը գրավել է Ժողովրդական կուսակցությունը, որը կունենա 66 մանդատ: Կենտրոնական «Քաղաքացիներ» կուսակցությունը երրորդն է և կունենա 57 մանդատ: Ձախ քաղաքական ուժերի կոալիցիային կտրվի 42 տեղ, իսկ աջ ծայրահեղական կուսակցությանը՝ 24 տեղ: Նշվում է, որ արտահերթ ընտրություններին մասնակցության հայտը կազմել է 76 տոկոս:
«Մեր առաջադեմ դիրքերով մենք պատրաստ ենք ձեռք մեկնել բոլոր քաղաքական ուժերին, որոնք հարգում են սահմանադրությանը: Դա մեր միակ պայմանն է: Պետք է հարգել սահմանադրությունը, ձգտել սոցիալական արդարության և հասարակության բնականոն գոյակցության ու քաղաքական մաքրության»,- ասել է Սանչեսը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց