ԱՄՆ-ում 20 տարի առաջ գողացված 400 տարեկան Աստվածաշունչը գտնվել է Հոլանդիայում
Հոլանդական Լեյդեն քաղաքում գտնվել է ԱՄՆ-ի Պիտսբուրգ քաղաքի Կարնեգի գրադարանից գողացված շուրջ 400 տարեկան Աստվածաշունչը: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Սուրբ գրքի հետ միասին անհետացել էին նաև մի շարք ցուցանմուշներ: Գողացված իրերի ընդհանուր արժեքը կազմում էր ավելի քան 8 մլն դոլար: Թալանը կատարվել էր 20 տարի առաջ, այդ մասին իմացել էին 2017 թվականին, պաշտոնապես հայտարարել 2018 թվականի մարտին:
Նշվում է, որ Աստվածաշունչը գնել էին 1200 դոլարով` չկասկածելով, որ այն որոնվում է: Հոլանդիայի թանգարանի տնօրեն Ջերեմի Բենգսը կապ է հաստատել ԱՄՆ-ի իր գործընկերների հետ և տեղեկացրել գրքի մասին: Այժմ Սուրբ գիրքը կվերադարձվի ԱՄՆ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց