Մոաի քարե արձանները Զատկի կղզում քանդվում են զբոսաշրջիկների պատճառով
Զատկի կղզում մոաի քարե արձանները, որոնց ՄԱԿ-ը հայտարարել էր որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ, քանդվում են զբոսաշրջիկների չափազանց մեծ հոսքի եւ արձանների նկատմամբ նրանց անփույթ վերաբերմունքի հետեւանքով, հաղորդում է «Ինտերֆաքս-Տուրիզմ»-ը՝ հղում անելով Refinery29-ին:
«Վերջին տարիներին Զատկի կղզում զբոսաշրջիկների թիվը մի քանի անգամ աճել է: Մոաի մեծ քարե արձանները ամենահայտնի տեսարժան վայրն են, սակայն դրանք վնասվում են զբոսաշրջիկների մեծ քանակություն հետեւանքով, որոնք անփույթ վերաբերմունք են ցուցաբերում մշակութային ժառանգության հուշարձանների նկատմամբ»,-գրում է պարբերականը:
Ինչպես նշում է Refinery29-ը, տեղաբնակները բազմիցս տեսել են, թե ինչպես են զբոսաշրջիկները բարձրանում արձանների վրա լավ լուսանկարներ ստանալու համար, փորում դրանք իրենց հետքը թողնելու համար կամ ձեւացնում, իբրեւ փորում են քարե կուռքի քիթը:
Լոս Անջելեսում Կալիֆոռնիական համալսարանից ամերիկացի հնագետի խոսքերով՝ զբոսաշրջիկները հաճախ խախտում են մշակութային հուշարձանները այցելելու կանոնները՝ նստելով դամբարանատեղիներին կամ բարձրանալով արձանների վրա: «Ես հետազոտում եմ Զատկի կղզին շուրջ 40 տարի, սակայն այդպիսի անհարգալից վերաբերմունք պատմության նկատմամբ զբոսաշրջիկների կողմից երբեք չեմ տեսել: Այդ արձանները սուրբ են, տեղաբնակները, փաստորեն, հավերժացրել են հիշողությունն իրենց նախնիների մասին եւ աստվածների հետ հարաբերությունները: Տպավորություն է ստեղծվում, որ զբոսաշրջիկները հետաքրքրված չեն պատմական հուշարձաններ այցելել սեփկան գիտելիքներն ավելացնելու, տպավորություններ ստանալու նպատակով: Նրանք իսկական զբոսաշրջիկներ չեն, այդ մարդկանց հետաքրքրում են միայն սելֆի նկարները»,-ցիտում է պորտալը գիտնականին:
Մոաի քարե արձանները պատրաստված են սեղմված հրաբխային մոխրից: Ներկայումս հայտնի է ավելի քան 900 արձանների մասին: Համարվում է, որ նրանք ստեղծվել էին կղզու բնակչության կողմից 1250-1500 թվականների ընթացքում: Ըստ ավանդույթի՝ քարե արձաններում ամփոփված է Զատկի կղզու առաջին թագավոր Հոտա Մատուայի նախնիների ուժը:


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում