Շան կերպարով Նեթանյահուն առաջնորդում է հրեական թասակով կույր Թրամփին. The New York Times-ի հակասեմական ծաղրանկարը քննադատվել է
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Թրամփ կրտսերը, The New York Times պարբերականին քննադատել է հակասեմական ծաղրանկարի համար, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ ծաղրանկարում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատկերված է շան տեսքով՝ վզից Դավթի աստղը կախած:
Նա առաջնորդում է կույր Դոնալդ Թրամփին, որն իր հերթին հրեական թասակ է կրում և ձեռքով պահում է շան թոկը:
«Սա ուղղակի զզվելի է: Ուղղակի բառեր չեմ գտնում այստեղ ի ցույց դրված սարսափելի հակահրեականության համար»,- Twitter-ում գրել է Դոնալդ Թրամփ կրտսերը:
Հայտնի է, որ պարբերականն արդեն ներողություն է խնդրել սկանդալային ծաղրանկարի համար՝ ընդունելով, որ այն հակասեմական է, և որ այն հրապարակելը սխալ էր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց