Զելենսկին դիմել է Պուտինին
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆեյսբուքյան էջում ուկրաիներենով ու ռուսերենով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է meduza.io-ն:
«Խորհուրդ չէի տա ռուսական իշխանություններին իզուր ժամանակ վատնել՝ փորձելով ՌԴ անձագրերով գայթակղել Ուկրաինայի քաղաքացիներին»,-գրել է Զելենսկին:
Ուկրաինայի նորընտիր ղեկավարն այսպես արձագանքել է Պուտինի հայտարարության այն մասին, որ ՌԴ իշխանությունները մտածում են բոլոր ուկրաինացիներին պարզեցված կարգով ռուսական քաղաքացիություն տրամադրելու ուղղությամբ:
Նա ընդգծել է, որ ուկրաինացիները գիտեն՝ իրականում իրենից ինչ է ներկայացնում ռուսական անձնագիրը: Զելենսկիի կարծիքով՝ դա «խաղաղ ցույցի համար ձերբակալվելու, ազատ և ոչ մրցունակ ընտրություններ ունենալու, բնական իրավունքների և մարդու ազատությունների մասին մոռանալու իրավունք է»:
Զելենսկին նաև ասել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին, սակայն «ոչ սպառնալիքների, ռազմական և տնտեսական ճնշման լեզվով»:
Վերջինիս կարծիքով՝ երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն «լիարժեք ապաշրջափակումից հետո միայն» (նկատի ունի Ղրիմն ու Դոնբասը):


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց