Երկու մանկահասակ երեխաները մի քանի օր բնակարանում մնացել են սպանված ծնողների հետ
Հրեշավոր դեպք է տեղի ունեցել ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում՝ փոքրիկ աղջիկն ու նրա կրտսեր եղբայրը մի քանի օր սպանված ծնողների հետ մենակ են մնացել բնակարանում՝ հայտնում է Fox News-ը։
Տեղեկացվում է, որ ապրիլի 11-ին նրանց 46-ամյա հայրը գնդակահարել է անկողնում պառկած 38-ամյա կնոջը, այնուհետեւ ինքնասպանություն գործել։
Երեխաները մի քանի օր մնացել են տանը, մինչեւ ապրիլի 14-ին ոստիկանությունում սպանության ահազանգ է ստացվել։
Ինչպես նշել են ոստիկանները, աղջիկն այդ ընթացքում իրեն պահել է որպես իսկական հերոս՝ ծնողների մահվանից հետո հոգ տանելով եղբոր մասին։
Այժմ երեխաները բուժզննում են անցել եւ տեղափոխվել են Լոս Անջելեսի շրջանի խնամակալության ծառայություն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց