Ֆրանսիայում 5500 մարդ է մասնակցել «դեղին բաճկոնների» շաբաթօրյա ցույցերին
Ֆրանսիայում «դեղին բաճկոններ» շարժման առնվազն 5500 անդամ մասնակցել է երկրով մեկ անցկացվող շաբաթօրյա ցույցին: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով երկրի ՆԳՆ տվյալները, նրանցից միայն 2600-ն են Փարիզում:
Գերատեսչությունից հիշեցրել են, որ անցյալ շաբաթ Ֆրանսիայում ցուցարարների թիվը կազմել է 9600, որոնցից 6700-ը Փարիզում են փողոց դուրս եկել:
Մայրաքաղաքային ոստիկանությունից հայտնել են, որ Փարիզում 11 ցուցարար է ձերբակալվել:
Ցույցերով պայմանավորված՝ ֆրանսիական մայրաքաղաքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Իրավապահ մարմինների աշխատակիցներն իշխանությունների հրամանով զննում են բոլոր կասկածելի մարդկանց:
Բողոքի ցույցերն անցկացվում են հերթական՝ արդեն 24-րդ անգամ: Ցույցերն անցկացվում են ինչպես Փարիզում, այնպես էլ Լիլում, Բորդոյում, Թուլուզում, Ռենեում, Ռուանում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց