Շոտլանդիայում աճել է Մեծ Բրիտանիայից անկախացման գաղափարի աջակիցների թիվը. հարցում
Շոտլանդիայի բնակչության՝ Միացյալ Թագավորության կազմից դուրս գալու գաղափարի աջակիցների թիվը տեղի իշխանությունների՝ շրջանի անկախացման վերաբերյալ մինչև 2021թ.-ը նոր հանրաքվե անցկացնելու որոշման ֆոնին աճել է:
YouGov սոցիոլոգիական ծառայությունն այդ թեմայով հարցում է անցկացրել, որի համաձայն այսօր Շոտլանդիայի բնակչության 49%-ը կողմ է շրջանի անկախացմանը:
Թեմայի վերաբերյալ նախորդ հարցումն անցկացվել անցած տարվա հունիսին: Այդ ժամանակ անկախությանը կողմ էր արտահայտվել Շոտլանդիայի բնակիչների 45%-ը, դեմ՝ 55%-ը:
Հաղորդվում է նաև, որ, չնայած անկախության աջակիցների թվի աճին, հարցման մասնակիցների 53%-ը առաջիկա 5 տարվա ընթացքում հանրաքվե անցկացնելու գաղափարը տեղին չի համարել:
Ավելի վաղ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլ Ստերջենը հայտնել էր, որ տեղի իշխանությունները մինչև տարեվերջ մինչև 2021թ.-ը անկախության վերաբերյալ ևս մեկ հանրաքվե անցկացնելու մասին օրենք կընդունեն:
Նրա խոսքով՝ Շոտլանդիան այժմ անկախության ձգտելու համար ավելի շատ հիմքեր ունի: Խոսքը «Բրեքզիթ»-ի՝ Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից դուրս բերելու գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակի մասին է, որին շրջանի բնակչության մեծ մասը դեմ է:
Հիշեցնենք, որ 2014թ.-ին առաջին հանրաքվեի ժամանակ շոտլանդացիների 55%-ը դեմ էր քվեարկել Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախացմանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց