«Նա չի քնում, նա աշխատում է». Պեսկովը պատմել է Պուտինի գրաֆիկի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է Վլադիմիր Պուտինի հագեցած աշխատանքային գրաֆիկի մասին, գրում է ria.ru-ն:
Երկու օր առաջ Պուտինը Չիտայից մեկնել է Վլադիվոստոկ, որտեղ առաջին անգամ բանակցություններ է անցկացրել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ, այնուհետ 2-օրյա այցով ուղևորվել է Չինաստան՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովին մասնակցելու: Լրագրողները հետաքրքրվել են Պեսկովից՝ երբ է Պուտինին հաջողվում քնել:
«Չէ՞ որ նա Պուտինն է, նա չի քնում, նա աշխատում է»,- ժպիտով ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը:
Նրա խոսքով՝ ՌԴ առաջնորդի այցը Չինաստան շատ արդյունավետ է անցնում: Բացի համաժողովին մասնակցելուց, նա մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել:
Նախօրեին հաղորդվել էր, որ Չինաստանում Պուտինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց