Բրազիլիայում ոստիկանությունը թութակի է ձերբակալել
Բրազիլիայում ոստիկանությունը ձերբակալել է մի թութակի, որն իրավապահների մոտենալու մասին նախազգուշացրել է թմրանյութերի դիլերներին: Այս մասին հաղորդում է բրազիլական «Օ Globo» հեռուստաալիքը:
Ինչպես նշվում է, թութակը ոստիկանության հատուկ գործողությունների ժամանակ պորտուգալերենով սկսել է բղավել՝ «Մայրիկ, ոստիկանություն»:
Իրավապահները կարծում են, որ տերերը հատուկ սովորեցրել են թռչնին, որ վտանգի մասին նախազգուշացնի: Ըստ հեռուստաալիքի՝ ոստիկանությունը, չնայած նախազգուշացմանը, հասցրել է ձերբակալել ինչպես թմրամիջոցների մի քանի դիլերների, այնպես էլ նրանց հանցակիցներին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց