Ավստրալիայից մեկնած ինքնաթիռի օդաչուի ինքնազգացողությունը վատացել է
Խուճապ է սկսվել Ավստրալիայից թռիչք կատարած ինքնաթիռում, երբ օդաչուն անսպասելիորն չի կարողացել կառավարել օդանավը վատ ինքնազգացողության պատճառով, հաղորդում է Daily Mail-ը:
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 21-ին, սակայն հայտնի է դարձել միայն այժմ:
Cathay Pacific ընկերության ինքնաթիռը, որը մեկնում էր Պերտից Հոնկոնգ, արդեն մեկ ժամ օդում էր, երբ օդաչուի մոտ անսպասելիորեն շնչառական հետ կապված խնդիրներ էին առաջացել եւ վատացել էր տեսողությունը, հաղորդում է պորտալը՝ հղում անելով Ավիավթարներ հետաքննող մարմնի զեկույցին:
Հուսահատված օդաչուն դիմել էր ուղեւորներին՝ հարցնելով՝ կա արդյոք նրանց շրջանում բժշկական կրթություն ունեցող մարդ: Բարեբախտաբար, ինքնաթիռում կար բժիշկ: Օդաչուին թթվածին են տվել, իսկ Հոնկոնգում հնարավոր է եղել կազդուրել նրան:
Նշվում է, որ ինքնաթիռում միջադեպի պահին գտնվել է 270 ուղեւոր եւ անձնակազմի 13 անդամ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց