Շրի Լանկայում հայտարարվել է պարետային ժամ
Շրի Լանկայում պայթյունների առնչությամբ հայտարարվել է պարետային ժամ, հաղորդում է News 1st –ը՝ հղում անելով ոստիկանության ներկայացուցիչներին:
Նշվում է, որ պարետային ժամը ուժի մեջ է մտել Կալմունայ քաղաքում եւ դրա շրջաններում այն հայտարարելու պահից սկսած:
Հիշեցնենք, որ այսօր Շրի Լանկայի Կալմունայ քաղաքում որոտացել է երեք պայթյուն: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվել:
Ավելի վաղ ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի են ունեցել երկրի պատմության մեջ ահաբեկչությունների ամենախոշոր հարձակումները: Ընդհանուր առմամբ Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում որոտացել է ութ պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում Զատկի պատարագի ժամանակ եւ հյուրանոցներում: Հաղորդվում էր 359 զոհերի մասին, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ այդ տվյալները սխալմամբ ուռճացվել էին բժիշկների կողմից: Վերջին տեղեկություններով՝ ահաբեկչական հարձակումների հետեւանքով զոհվել է 250 մարդ: Հայտնի է, որ բերման է ենթարկվել շուրջ 80 մարդ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց