Եգիպտոսում նոր դամբարան է գտնվել, որում 30 մումիա է հայտնաբերվել (լուսանկարներ)
Եգիպտոսի հարավային Ասուան քաղաքի արևմտյան մասում եգիպտա-իտալական հնագիտական առաքելության շրջանակում նոր դամբարան է գտնվել, որում 30 մումիա է հայտնաբերվել, ընդ որում՝ դրանցից մեկը երեխայի հետ զմռսված կին է, գրում է Daily Mail-ը:
Դամբարանում մումիաներից բացի հայտնաբերվել են նաև բազմապիսի կճուճներ, փայտե դագաղների մնացորդներ, թռչնի արձանիկ և պատգարակ, որը, հավանաբար, օգտագործվել է մումիաներին տեղափոխելու համար:
Նոր հայտնաբերված դամբարանի 30 մումիաների մեջ երկու՝ միմյանց կպած մումիաներ կան: Առաքելության ղեկավար Պատրիցիա Պիաչենտինիի խոսքով՝ դրանք, ամենայն հավանականությամբ, մայր և երեխա են եղել:
Դամբարանում նաև Բա թռչնի արձանիկ է հայտնաբերվել, որը հին եգիպտական դիցաբանության մեջ խորհրդանշում է հանգուցյալի հոգին, որը, ըստ հավատալիքների, դուրս էր թռչում հանգուցյալի շիրիմից՝ հետմահու կյանքում մարմնին միանալու:
Եգիպտոսի իշխանությունների համաձայն՝ հայտնաբերված դամբարանը Հունահռոմեական ժամանակաշրջանին է պատկանում, որը սկսվել է Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Եգիպտոսի գրավումով՝ մ.թ.ա. 332թ.-ին:
Հայտնի է, որ միևնույն հնագիտական առաքելության շրջանակում Ասուան քաղաքի տարածքում արդեն շուրջ 300 դամբարան է հայտնաբերվել, որոնք բոլորը մթ.ա. 6-ից մ.թ. 4-րդ դարի են:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց