Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթի տարանցումը
Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթի տարանցումը «Բարեկամություն» խողովակաշարի միջոցով: Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Ուկրտրանսնավթա» ընկերությունը, հաղորդում է RT-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ուկրաինական ընկերությունն այդ քայլին է դիմել ռուսական ցածրորակ նավթի մատակարարման պատճառով, որից հրաժարվել է Սլովակիան:
«Ըստ Ուկրաինայի տարածքով նավթի փոխադրման մասին համաձայնագրի՝ «Ուկրտրանսնավթա» ընկերությունն իրավունք ունի դադարեցնել ռուսական նավթի ընդունումը, եթե այն չի համապատասխանում որակի ցուցիչներին»- ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ ավելի վաղ վատ որակի պատճառով Ռուսաստանից նավթի տարանցումն անորոշ ժամանակով դադարեցնելու որոշում էր կայացրել նաև Լեհաստանը: Իսկ Բելառուսն օրերս հայտնել էր Ռուսաստանից արտահանվող նավթի որակի անկման մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց