Ֆրանսիացի փորձագետ-քրեագետները Աստվածամոր տաճարում հրդեհի պատճառի հանցանշաններ են փնտրում
Ֆրանսիացի փորձագետ-քրեագետներն առաջին անգամ մտել են Աստվածամոր տաճար՝ անցյալ շաբաթ տեղի ունեցած ավերիչ հրդեհի պատճառները հետաքննելու նպատակով՝ հայտնում է The Guardian-ը։
Երեք տարբեր գործակալություններից փորձագետները կզբաղվեն հանցանշանների հավաքումով եւ ճարտարապետական գլուխգործոցի սրածայր աշտարակն ու տանիքը փլուզող հրդեհի բռնկման պատճառները բացահայտելով։
Քննիչներն արդեն հարցաքննել են տաճարի աշխատակիցներին, ինչպես նաեւ շինարարներին, ովքեր զբաղվում էին վերականգնողական աշխատանքներով։
Սպասվում է, որ փորձագետները կուսումնասիրեն տաճարի ողջ տարածքը՝ որոնելով մալուխների կտորներ եւ գծագրեր, որոնք կարող էին տեղի ունեցածի բացահայտման բանալի դառնալ։ Միաժամանակ, տեղեկացվում է, որ հրդեհի վայրից ԴՆԹ-ի հավաքագրումը բավական բարդ խնդիր կլինի։
Նշվում է նաեւ, որ քննիչները կփորձեն պարզել, թե համապատասխանում են արդյոք ընդունված նորմերին հրդեհի սկզբում ձեռնարկված միջոցները։
Հիշեցնենք, որ հանրահայտ Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 15-ին հզոր հրդեհ էր բռնկվել, ինչի հետեւանքով փլուզվել էին տանիքը, սրածայր աշտարակը եւ հիմնարար կառույցները։ Հրդեհի շիջմանը մասնակցում էր 400 հրշեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց