Վլադիմիր Պուտինը և Քիմ Չեն Ընը մեկմեկու սառը զենք են նվիրել
Հյուսիսային Կորեայի նախագահ Քիմ Չեն Ընը հայտարարել է, որ շատ կարևոր բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 25-ին Վլադիվոստոկի համալսարանի ուսանողական ավանի համալիրում:
Քիմ Չեն Ընը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին «բանակցությունների նպատակով Մոսկվայից Վլադիվոստոկ հատուկ հասնելու համար»:
Պուտինն, իր հերթին, ողջունել է «ներկորեական երկխոսությունը զարգացնելու և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու Փհենյանի ջանքերը»:
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկու նախագահները քննարկել են Կորեական թերակղզու իրավիճակին, անվտանգության և տնտեսական կապերին առնչվող հարցեր:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ասել է, որ ռուսական կողմը Վլադիվոստոկում տեղի ունեցած հանդիպման մասին տեղեկություն կփոխանցի Հարավային Կորեայի ղեկավարներին:
Քիմ Չեն Ընը և Վլադիմիր Պուտինն առաջին անգամ են դեմ առ դեմ հանդիպել: Հանդիպման ավարտին ռուսական կողմն ի պատիվ հյուրի ճաշ է տվել, երկու նախագահները նվերներ՝ սառը զենք են փոխանակել:
2001 թվականին Պուտինն այցելել է Փհենյան և բանակցել է Քիմ Չեն Ընի հոր՝ Քիմ Չեն Իրի հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց