ԱՄՆ որոշ դպրոցներում ծնողների համար դրես կոդ են սահմանել
Ամերիկյան մի քանի ուսումնական հաստատությունների աշխատակազմեր արգելք են սահմանել դպրոցական տարածքում անվայելուչ տեսքով ծնողների հայտնվելու համար, մասնավորապես բիգուդիով:
The Wall Street Journal-ը հաղորդում է, որ Հյուսթոնում Ջեյմս Մեդիսոնի անվան դպրոցի տնօրեն Կառլոտտա Օտլի Բրաունն ասել է, որ որոշ ծնողներ իրենց երեխաների հետեւից գալիս են ոչ պատշաճ հագուստով:
Աշակերտների ծնողներին ուղղված նամակում նշվում է, որ չի կարելի գալ բիգուդիով, պիժամայով, լայն հագուստով, չափից ավելի կիպ կամ բաց հագուստով, ինչպես նաեւ չափից շատ պատառոտված ջինսերով:
Կանոնները խախտողների համար դպրոցական տարածք մուտքը կարգելվի այնքան ժամանակ, մինչեւ որ չզգեստափոխվեն:
Ծնողների համար նմանատիպ պահանջներ է մտցրել նաեւ Ռիչմոնդում Բարաք Օբամայի անվան դպրոցը:
Ծնողների համար օրենսդրական մակարդակով դրես կոդ սահմանելն առաջարկել է Թենեսի նահանգի օրենսդիր ժողովի անդամ Էնթոնի Փարքինսոնը: The Wall Street Journal-ի տվյալներով՝ այդ օրինագծի քննարկումը, որը բանավեճեր էր առաջացրել, տեղափոխվել է հաջորդ տարի:
Այդ օրենսդրական նախաձեռնության հակառակորդներից մեկը՝ Թենեսի նահանգի օրենսդիր ժողովի անդամ Ռայան Ուիլյամսը կարծում է, որ նման պահանջները կարող են հանգեցնել նրան, որ ծնողները ավելի քիչ կհետեւեն դպրոցներում իրենց երեխաների ուսմանը:
Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունում փորձագետներն իրենց հերթին ենթադրել են, որ դրես կոդի սահմանումը կարող է հակասել գործող օրենսդրության այն մասին, որն արգելում է դաշնային ֆինանսավորում ստացող դպրոցներում եւ քոլեջներում խտրականությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց