Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ ցույց տալու այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունը մեր համընդհանուր հիշողության մաս է կազմում. Լաքոթ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և նշել, որ ամեն տարի ապրիլի 24-ին հայերը հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին:
«Ֆրանսիան, որն ապրիլի 24-ը հայտարարել է հիշատակի ազգային օր, Հայաստանի կողքին է՝ ցույց տալու այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունը մեր համընդհանուր հիշողության մաս է կազմում»,- գրել է դեսպանը:
Նա հիշեցրել է, որ ապրիլի 24-ը հիշատակի ազգային օր հռչակելու մասին մտադրությունը հայտարարել է Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ:
«Այսօր ես Ֆրանսիայի դեսպանատան անունից ծաղկեպսակ եմ դրել Ցեղասպանության հուշահամալիրում»,- գրել է նա:



















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց