Շրի Լանկայի ահաբեկիչներն ուսյալ էին
Շրի Լանկայում պայթյունների շարան կազմակերպած ահաբեկիչների մեծ մասը լավ կրթություն ուներ։ Այս մասին ասել է պաշտպանության կրտսեր նախարար Ռուվան Վիջեվարդենեն, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Reuters-ին։
Նրա խոսքով՝ ահաբեկիչներն ինն են եղել, եւ ութի անձը արդեն հաստատված է։ Պարզվել է, որ նրանցից մեկը կին էր։ Վիջեվարդենեն ավելացրել է, որ նրանք բոլորն էլ լավ ընտանիքներից են՝ առանց տնտեսական խնդիրների, ոմանք անգամ սովորել են արտասահմանում։ Մասնավորապես, ահաբեկչությունների կատարողներից մեկը կրթություն էր ստացել Մեծ Բրիտանիայում, իսկ հետո՝ Ավստրալիայում։
Վիջեվարդենեն նաեւ նշել է, որ հարձակումները տեղի են ունեցել հետախուզական տեղեկատվության փոխանակման լուրջ սխալի հետեւանքով։ Իր հերթին, երկրի խորհրդարանի նախագահ Լաքշման Կիրիելան հայտարարել է, որ տեղի է ունեցել հնարավոր գրոհների մասին տվյալների միտումնավոր թաքցնում։ Նա ասել է, որ տեղեկություններ ստացել են դեռ ապրիլի 4-ին, բայց ավելի լայն հրապարակայնություն դրան չեն տվել։ Այս առնչությամբ նա կոչ է արել հետաքննություն անցկացնել։
Միեւնույն ժամանակ, Կոլոմբոյում ԱՄՆ դեսպան Ալայնա Թեփլիցը հայտարարել է, որ Շրի Լանկայում ահաբեկչական սպառնալիքը պահպանվում է։ Ամերիկյան կողմը համոզված է, որ զինյալները կարող են նոր հարձակումներ գործել, ավելացրել է նա։
Հետաքննության ընթացքում ձերբակալվել է 60 մարդ, եւս մի քանի տասնյակ մարդ որոնվում է։ Իշխանությունները կարծում են, որ ահաբեկչությունները կարող էին պատրաստվել յոթ-ութ տարվա ընթացքում, փոխանցում է գործակալությունը։
Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի է ունեցել ութ պայթյուն։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 359 մարդ, ավելի քան 500-ը՝ տուժել։ Զոհեր են դարձել այդ թվում 35 օտարերկրացիներ՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ, Չինաստանի եւ Գերմանիայի քաղաքացիներ։ Ռուսներ զոհերի մեջ չկան։


















































Շրի Լանկայում սոցցանցերն արգելափակվել են
Շրի Լանկայում նոր ահաբեկչության սպառնալիքի պատճառով կաթոլիկ եկեղեցիներում հետաձգվել են պատարագները
Շրի Լանկայի իշխանությունները չեղարկել են սոցցանցերի օգտագործման արգելքը
Շրի Լանկայում արգելվել է դեմքը ծածկող հագուստը
Շրի Լանկայում կաթոլիկ եկեղեցին չեղարկել է բոլոր կիրակնօրյա պատարագները
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ