ԱՄՆ նախագահի թեկնածուներից առնվազն 5-ն աջակցում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող բանաձևին
Լուսանկարում՝ Քամալա Հարիսը
ԱՄՆ-ում տեղակայված Al Monitor լրատվամիջոցը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առնչությամբ հոդված է հրապարակել, որում արծարծվում է Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեման, ինչպես նաև անդրադարձ է կատարվում այդ առնչությամբ նախորդ տարիների իրադարձություններին և թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությանը:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ արդեն ավելի քան 100 կոնգրեսականներ ստորագրել են ԱՄՆ Սենատում և Ներկայացուցիչների պալատում ապրիլի 9-ին ներկայացված բանաձևը, որով կոչ է արվում երկրի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Լրատվամիջոցն ընդգծում է, որ բանաձևը ստորագրած կոնգրեսականներից մի քանիսը 2020 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածուներ են:
Նախագահի թեկնածուներից բանաձևին աջակցում են մասնավորապես Մասաչուսեթս նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենը, Կալիֆոռնիա նահանգից կրտսեր սենատոր Քամալա Հարիսը, կոնգրեսականներ Թուլսի Գաբարդը՝ Հավայի նահանգից և Սեթ Մոլթոնը՝ Մասաչուսեթս նահանգից, ընդ որում նախագահի մեկ այլ թեկնածու՝ կոնգրեսական Էրիկ Սուոլուելը, նման կոչ պարունակող բանաձևը ստորագրել էր 2017-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց