ԱՄՆ-ը հունիսի սկզբին կհրապարակի Մերձավոր Արեւելքին վերաբերող երկար սպասված ծրագիրը
ԱՄՆ-ը հունիսի սկզբին կհրապարակի Մերձավոր Արեւելքին վերաբերող երկար սպասված ծրագիրը, որը կներառի «պաղեստինցիների համար «հուսալի բիզնես-պլան»։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփի փեսա, Սպիտակ տան խորհրդական Ջարեդ Քուշները։
«Մենք կսպասենք Ռամադանն ավարտվի եւ նոր կներկայացնենք մեր պլանը»,- ասել է Քուշները։
AFP-ը հայտնում է, որ պաղեստինցիները թերահավատորեն են տրամադրված ամերիկյան պլանի հանդեպ՝ համարելով, որ Դոնալդ Թրամփը չի կարող լինել ազնիվ միջնորդ այն բանից հետո, երբ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչեց։
Սակայն Քուշները, որի դերը նույնպես կասկածի տակ է դրվել Նեթանյահուի հետ վաղեմի ընտանեկան կապերի համար, ասել է, թե հուսով է, որ իր «ոչ ավանդական մոտեցումն» իր պտուղները կտա։ Նրա խոսքով, պլանը ներառում է պաղեստինյան տնտեսությունը խթանող ներդրումներ։
Նա նաեւ նշել է, որ պլանը կորոշի Իսրայելի խնդիրները անվտանգության հարցում։
«Պահպանել անվտանգությունը, սակայն երկու կողմերն էլ պետք է փոխզիջումների գնան»,- ասել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց