Ինդոնեզիայում ընտրություններից հետո ձայների վերահաշվարկի ժամանակ ավելի քան 50 մարդ է մահացել
Ինդոնեզիայում համընդհանուր ընտրություններից հետո ձայների վերահաշվարկի ժամանակ ավելի քան 50 մարդ է մահացել:
Նման տվյալներ է ներկայացրել երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արիֆ Բուդիմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Tempo-ին:
Նրա խոսքով, «ապրիլի 17-ին երկրում անցկացված ընտրություններից հետո ձայների վերահաշվարկի ժամանակ ընտրական հանձնաժողովի 54 ներկայացուցիչներ ուժեղ գերհոգնածությունից մահացել են, եւս 32 հոգի հոսպիտալացվել»: Նա նշել է, որ «շատ վայրերում աշխատանքային օրը սկսվել է առավոտյան ժամը 05:00-ին եւ ավարտվել գրեթե մեկ օր հետո»:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԿԸՀ նախագահը, ապրիլի 17-ին կայացած ընտրությունները դարձել են աշխարհում խոշորագույնը: Նախագահից բացի, Ինդոնեզիայի քաղաքացիները ընտրում էին նաեւ խորհրդարանի երկու պալատների պատգամավորների, տեղական օրենսդիրների:
Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է գրեթե 240 հազար թեկնածու, ովքեր հավակնում էին 20 հազար տեղի: Մասնակցությունը 193 միլիոնից հասել է գրեթե 80 տոկոսի Ամբողջ երկրում բացվել էր ավելի քան 813 հազար ընտրատեղամաս:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց