Փաշինյանից հետո Զելենսկու ընտրությունը փոխկապակցված իրադարձությունների շղթա է. Կանդելակի
Ռուսական «Матч ТВ» մարզական հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր, հայկական և վրացական արմատներով հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին խոսել է Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու հաջողության մասին, որը, ԿԸՀ-ի տվյալներով, հաղթում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Այս մասին հայտնում է vz.ru-ն:
«Կարևոր է հասկանալ, որ սա ավելի շատ Ինստագրամի հաղթանակն է, քանի որ ապրում ենք տեղեկատվական և ժամանցի աշխարհում: Երբ դիտում էի Պորոշենկոյի և Զելենսկու բանավեճերը, ակնհայտ էր, որ մարդիկ կողմնակից կլինեն այն թեկնածուին, որը կարողանում է պրոֆեսիոնալ կերպով դուր գալ: Բարդ ընտրություն չէ. այտուցված և անփույթ օլիգարխ` աչքերի տակ փոսերով, թե՞ գեղեցիկ ու ժպտերես երիտասարդ տղամարդ` ընդգծված ձայնով ճիշտ բաների մասին խոսող:
Բարի գալուստ նոր իրականություն: Այստեղ թվայնացումը վերահսկում է լսարանի միտքը նոր օրենքներով` անտեսելով ուղղահայաց հաստատությունները: Սա վերաբերում է բոլորին և ոչ միայն Ուկրաինայի քաղաքացիներին, քանի որ Փաշինյանից հետո Զելենսկու ընտրությունը փոխկապակցված իրադարձությունների շղթա է»,- ասել է Կանդելակին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց