Մեծ Բրիտանիայի արգելոցում նկատված հսկա ավանակը կարող է հավակնել աշխարհի ամենամեծ ավանակի տիտղոսին (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Լինկոլնշիր կոմսության արգելոցում բնակվող 5-ամյա ավանակը կարող է աշխարհի ամենամեծ ավանակը դառնալ, գրում է Daily Mail-ը: Դերիք անունով կենդանու հասակը 170 սմ է, սակայն այն շարունակում է աճել:
«Ավանակները մինչև 7 տարեկան աճում են, հետևաբար Դերիքը դեռ շատ ժամանակ ունի»,- ասել է արգելոցի տերը՝ Թրեյսի Գարթոնը:
Դերիք անունով ավանակն ամերիկյան մամոնտանման ավանակների տեսակին է պատկանում, որն աշխարհում ամենախոշորն է:
Աշխարհի ամենամեծ ավանակի տիտղոսը պատկանում է ԱՄՆ Տեխաս նահանգում բնակվող, Ռոմուլուս անունով ավանակին, որը Գինեսի գրքում գրանցվել է 2013թ.-ին: Վերջինիս հասակը 173 սմ է:
Դերիքի տերերը համոզված են, որ իրենց կենդանին շուտով կգերազանցի ռեկորդը, որից ավանակին ընդամենը 1 դյույմ է բաժանում, և երբ դա տեղի ունենա, նրանք հայտ կներկայացնեն Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց