Ճապոնիայում աշխարհի ամենամեծ ոսկյա լոգարանն են ստեղծել
Ճապոնական Սասեբո քաղաքի հանգստավայրում տեղադրել են մաքուր ոսկուց պատրաստված աշխարհի ամենամեծ լոգարանը, հայտնում է Kyodo news-ը:
Լոգարանը պատրաստված է 18 կարատանոց 150 կգ կշռող ոսկուց: Ոսկեգույն լոգարանի հեղինակները Տոկիոյից են: Դրա արժեքը այս պահին կազմում է մոտավորապես 800 միլիոն իեն (7․1 ԱՄՆ դոլար):
Ոսկե ավազանը տեղադրված է հանգստավայրում, որտեղ կան տաք աղբյուրներ և դրանից կարող են օգտվել բոլոր ցանկացողները: Այն կլոր է և կարող է տեղավորել միաժամանակ 2 մարդ:
Նշվում է, որ ավազանն անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները և, ըստ նախնական տվյալների, դրա մեջ 1 ժամ պառկելու համար մարդը կվճարի 48 դոլար:
Լոգարանն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց