Շրի Լանկայում պայթյուններից հետո ձերբակալել են 24 մարդու
Շրի Լանկայի ոստիկանությունը ձերբակալել է 24 մարդու՝ կապված կիրակի կղզում տեղի ունեցած մի քանի պայթյունների հետ, փոխանցում է News 1st հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանութան ներկայացուցչին:
Ավելի վաղ հաղորդվել էր 13 ձերբակալվածի մասին:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ձերբակալվածները տեղափոխվել են քրեական հետաքննությունների դեպարտամենտ, նրանք հսկողության տակ են:
Շրի Լանկայում պայթյունների շարքը տեղի է ունեցել Զատկի կիրակի, առաջին վեցը պայթյունը երեք տաճարներում՝ Կոլոմբոյի, Նեգոմբոյի եւ Բատիկալոայի եւ երեք հյուրանոցներում, 7-րդը՝ կղզու արեւմուտքում, 8-րդը՝ Կոլոմբոյի մեձքաղաքային բնակելի համալիրում:
Վերջին տեղեկությոններով՝ 8 պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 290-ի, որոնց թվում կան Դանիայի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Չինաստանի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ: Տուժել է մոտ 500 մարդ: Շրի Լանկայում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ զոհերի եւ տուժածների թվում ոռւսաստանցիներ չկան, եւ խորհուրդ է տվել Կոլոմբո չայցելել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց