Յուվենտուսն ութերորդ անգամ անընդմեջ դարձավ Իտալիայի չեմպիոն
Ա Սերիայի 33-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց «Ֆիորենտինային»: Հանդիպումը կայացավ Թուրինի «Ալյանց» մարզադաշտում և ավարտվեց 2:1 հաշվով՝ հօգուտ տանտերերի:
Հանդիպման հաշիվը բացեց «Ֆիորենտինայի» պաշտպան Նիկոլա Միլենկովիչը՝ աչքի ընկնելով 6-րդ րոպեին: Մինչ ընդմիջում «Յուվենտուսի» պաշտպան Ալեքս Սանդրոն հավասարեցրեց խաղի հաշիվը Միրալեմ Պյանիչի փոխանցումից հետո:
Տանտերերին հաղթանակ պարգևեց հյուրերի պաշտպան Հերման Պեսելյան, ով գնդակն ուղարկեց սեփական դարպասը 53-րդ րոպեին:
Այս հաղթանակը չեմպիոնություն երաշխավորեց «Յուվենտուսին» ընթացիկ մրցաշրջանում: Թուրինյան ակումբը 87 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Նապոլին» 20 միավորով հետ է «Յուվենտուսից»:
Նշենք, որ խաղից առաջ «ծեր սինյորայի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ ակումբի՝ մարտի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան