Ինքնասպանությունից առաջ Պերուի նախկին նախագահը գրություն է թողել
Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան ինքնասպանությունից առաջ գրություն է թողել՝ հայտնելով, որ մեղավոր չէ կոռուպցիայի մեջ, հաղորդում է El Tiempo-ն։
Նախկին նախագահը նամակում գրել է, որ կաշառք չի վերցրել․
«Երկրի կառավարման հարցում իրենց սխալների համար մեր ընդդիմադիրներն ընտրել են իմ անվան քրեականացումը։ Բայց նրանք ոչինչ չեն գտել, ես կրկին հաղթեցի նրանց, որովհետև նրանք երբեք ոչինչ չեն գտնի՝ սեփական խարդախությունից և հիասթափությունից բացի։ Չեն եղել թե՛ հաշիվներ, թե՛ կաշառք, թե՛ հարստություն»։
Գարսիան հավելել է , որ իր մահը «հակառակորդների նկատմամբ զզվանքի արտահայտություն է»։
«Ես արդեն կատարել եմ այն առաքելությունը, որ դրել էի իմ առջև»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ 69-ամյա Ալան Գարսիան ինքնասպանություն է գործել։ Նա կրակել է ինքն իրեն, երբ ոստիկանները կոռուպցիայի մեղադրանքով փորձել են ձերբակալել նրան։ Ալան Գարսիան մահացել է ապրիլի 17-ին հիվանդանոցում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց