Հայաստանի քաղաքացուն ոստիկաններն իջեցրել են օդանավից Մոսկվա-Տյումեն թռիքչի ժամանակ ծխելու համար
Հայաստանի 27-ամյա քաղաքացին, որը ժամանակավորապես բնակկվում է Տյումենի մարզում, տուգանվել է «Մոսկվա-Տյումեն» չվերթն իրականացնող ինքնաթիռում ծխելու համար:
Ինչպես հաղորդում է Уральский меридиан կայքը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ շրջանային վարչությանը, ուղևորի կողմից ծխելու արգելքը խախտելու մասին ազդանշան է ստացվել «Ռոշչինո» օդանավակայանի ոստիկանության բաժնում: Դա տեղի է ունեցել ապրիլի 18-ի առավոտյան:
Անձնակազմը հայտնել է հակահրդեհային ազդանշանների գործարկման, ինչպես նաև ուղևորի մասին, որը ծխելիս է եղել օդանավի զուգարանում: Վայրէջք կատարելուն պես օդանավին մոտեցել են տրանսպորտային ոստիկանության աշխատակիցներն ու կարգազանց ուղևորին տարել բաժանմունք:
Նրա նկատմամբ վարչական իրավախախտման համար տուգանք կսահմանվի, որի չափը կորոշի դատարանը: Ուղևորն իր մեղքն ամբողջությամբ ընդունել է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց