ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայ մարշալի եզակի լուսանկարը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հատուկ նախագիծ է ներկայացրել՝ «Հաղթանակի հրամանատարները. ճակատագրի խաղաղ ակնթարթներ» խորագրով, որի շրջանակներում հրապարակվել են եզակի, նախկինում չցուցադրված լուսանկարներ Հայրենական մեծ պատերազմի տարիների խորհրդային զորավարների ընտանեկան ալբոմներից:
Այդպիսի լուսանկարների շարքում է հայտնվել զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային միության հերոս Համազասպ Բաբաջանյանի լուսանկարը, որում նա պարում է կնոջ հետ:
«Համազասպ Բաբաջանյանը շատ էր սիրում իր ընտանիքը՝ կնոջը և երեք երեխաներին: 60-ականներին պատկերված լուսանկարում Բաբաջանյանը պարում է կնոջ հետ: Նրանք պարում էին ոգևորված: Նրանց պարից հնարավոր չէր աչք կտրել», - նշվում է լուսանկարի նկարագրության մեջ:
Նշվում է, որ պատմությունը Համազասպ Բաբաջանյանին հիշում է որպես ամենահայտնի հայ տանկիստի, որն իր զինվորական կարիերան սկսել էր որպես հետևակային զինվոր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց