Լիտվայում «խմած» երեխա է ծնվել
Լիտվայի Կլայպեդի համալսարանական հիվանդանոցում լույս աշխարհ եկած աղջկա արյան մեջ 4 պրոմիլ ալկոհոլ է հայտնաբերվել, հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխայի 35-ամյա մայրը ծննդաբերության ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ է եղել:
Բժիշկների խոսքով՝ կնոջ վիճակը կայուն է, իսկ երեխայի առողջական վիճակի վերաբերյալ գնահատական կտան ավելի ուշ, քանի որ, ըստ նրանց, մի քանի շաբաթ է անհրաժեշտ նորածնի օրգանիզմից ալկոհոլը դուրս բերելու համար:
Ինչպես նշել է բժիշկ-նեոնատոլոգ Նատալյա Գրիգորիևան, 40 տարվա իր պրակտիկայում առաջին անգամ է նման դեպքի հանդիպում:
«Գեղեցիկ աղջնակ է, 2,5 կգ քաշով, լավ տեսք ունի, բայց դժվար է ասել, թե ինչ կլինի հետո»,- ասել է նա:
Աղբյուրը նշում է, որ նույնիսկ մեծահասակների մոտ արյան մեջ 2.5 պրոմիլ ալկոհոլի առկայությունը դիտարկվում է որպես ծանր հարբածության աստիճան, իսկ 4 պրոմիլը կարող է խաթարել սրտի աշխատանքը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց