Իսկ ինձնից հետո ո՞վ է լինելու հաջորդը. Ռոբերտ Քոչարյանի հոդվածը EurActiv-ում
EurActiv կայքը հրապարակել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հոդվածը , որում նախկին նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է իշխանության չարաշահման համար:
«Դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու օր առաջ երկրորդ անգամ կալանավորվելուց հետո, ես շարունակում եմ ապօրինաբար բանտում պահվել՝ սպասելով դատավարության մեկնարկին: Ինձ արգելել են երկրից դուրս գալ, զրկել են Սահմանադրությամբ երաշխավորված նախագահական անձեռնմխելիությունից, հիմնարար իրավունքներից, ինձ թույլ չեն տալիս օգտվել իմ քաղաքացիական և քաղաքական իրավունքներից, երկրիս վարչապետն ինձ զրպարտում է իր հանրային հայտարարություններում»,- գրել է Քոչարյանը՝ ընդգծելով, որ դրան զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եվրոպական երկրներում իր հանձնառությունն է հայտնում օրենքի գերակայությունն ամրապնդելու, անկախ արդարադատություն ապահովելու, մարդու իրավունքները պաշտպանելու և Հայաստանում ժողովրդավարությունը վերականգնելու հարցում:
Քոչարյանը նշում է, որ իրեն ապօրինաբար բանտում են պահում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ, ինչպես նաև՝ Նիկոլ Փաշինյանի անզուսպ պոպուլիզմի քննադատը լինելու համար:
«Ես այն մարտահրավեր նետողն եմ, որն ի վիճակի է նրան հաշվետու դարձնել հայերին մտահոգող իրական խնդիրների՝ պետական կառավարման, ազգային անվտանգության և տնտեսության հարցում: Իսկ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը: Նա 2008թ. մարտին նախագահական ընտրություններից հետո կազմակերպված ցույցերի պարագլուխն է, որի խրախուսմամբ զանգվածային ընդվզումներ են եղել՝ վերածվելով Երևանի փողոցներում դաժան բախումների: Ութ քաղաքացի և երկու ոստիկան կորցրին իրենց կյանքը, 187 ոստիկան և 32 ցուցարար վնասվածքներ ստացան»,-գրել է Քոչարյանը:
Քոչարյանը կասկած է հայտնել, թե Փաշինյանը, որն այն ժամանակ այդպես համառորեն փորձում էր տապալել կառավարությունը, հիմա կհարգի և կպահպանի օրենքի գերակայությունը:
«Ինձ մեղադրում են «սահմանադրական կարգի տապալման» համար՝ չնայած, որ այս մեղադրանքի իմաստը պարզ չէ ո՛չ ինձ, ո՛չ փաստաբաններիս, ո՛չ էլ հանրության լայն շրջանակների համար: Մենք կարծում ենք, որ ինձ մեղադրում են մայրաքաղաք Երևանում կարգուկանոնը և անվտանգությունը վերականգնելու նպատակով 2008թ. մարտի ընդվզումների ժամանակ ոստիկանությանն ու զինված ուժերին օգտագործելու համար: Մինչդեռ բանակի և ցուցարարների միջև ուղիղ շփում չի եղել:
Երևանում բանակի դերակատարումը եղել է կառավարության, այլ կարևոր շինությունների պաշտպանությունը: Դրանք որպես այդպիսին ոչ մեծ մասշտաբի օրենքի պարտադրման գործողություններ էին: Եվ հիշեք, որ պետականությունը բռնի ուժով տապալելու նպատակով ընդվզումն առաջնորդում էին Նիկոլ Փաշինյանն ու իր մերձավորները»,-գրել է անազատության մեջ գտնվող նախկին ղեկավարը:
Ըստ Քոչարյանի՝ դժվար է վստահել մի մարդու, որն իր հանրային ելույթներում չեզոքության համար անամոթաբար շանտաժի է ենթարկում և սպառնում է դատավորներին:
«Կարո՞ղ եմ վստահ լինել, որ նա չի միջամտի իր «քաղաքական նեմեսիսի» համար սարքված դատավարության ընթացքին: Ո՛չ, չեմ կարող: Իսկ միջազգային հանրության առաջնորդները, մարդու իրավունքների գծով դատավորներն ու պաշտպանները պետք է Նիկոլ Փաշինյանին դատեն ոչ թե դրսի ելույթներով, այլ հայրենիքում արվող քայլերով: Եթե նա լուրջ է տրամադրված Եվրամիության աջակցության և նրա հետ գործընկերության դիմաց բարեփոխումները կյանքի կոչելու հարցում, ուրեմն ՀՀ վարչապետը պարտավոր է առաջնորդվել մարդու իրավունքները, ազատությունները, արդարադատության անկախությունը երաշխավորող միջազգային օրենքներով»,- շարունակել է Քոչարյանը:
ՀՀ 2-րդ նախագահն իր հոդվածում հիշեցրել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ հայաստանյան այցից հետո արված հայտարարությունն առ այն, որ թեև «Մարտի 1»-ի գործով հետաքննությունը ողջունելի է, սակայն դրան զուգահեռ իշխանությունները պետք է ապահովեն գործընթացի՝ օրենքի գերակայության, արդարադատության անկախության սկզբունքներին համապատասխանելը, ինչպես նաև թափանցիկությունը, ազատ դատավարության երաշխիքները, որպեսզի ընտրովի արդարադատության և քաղաքական գործիչների նկատմամբ ենթադրյալ վրեժխնդրության բոլոր կասկածները ցրվեն:
Քոչարյանը մանրամասնել է, որ իր փաստաբանական թիմը նամակով դիմել է ԵՄ հանձնակատարին՝ նրան տեղյակ պահելով նախկին նախագահի գործում առկա միջազգայնորեն ճանաչված իրավական սկզբունքների բազմաթիվ խախտումների մասին: Քոչարյանն ընդգծում է, որ այդ խախտումներն արվել են վարչապետի, Հատուկ քննչական ծառայության կողմից:
ՀՀ 2-րդ նախագահը ևս մեկ անգամ շեշտել է, որ սա քաղաքական դրդապատճառներ ունեցող հետապնդում է, որի նպատակն է բնակչության արմատականացումը:
«Իսկ ինձնից հետո ո՞վ է լինելու հաջորդը: Այս պատճառով էլ Եվրոպայի խորհրդին և Եվրոպական միությանը կոչ եմ անում կանգնել կողքիս ու ՀՀ իշխանություններին մարդու իրավունքների չափանիշներին (այդ թվում՝ արդար դատավարություն, խտրականությունից պաշտպանում) լիարժեք և խիստ հետևելու պահանջ ներկայացնել: Ես պատրաստ եմ այս կառավարությանը հաշվետու դարձնել Հայաստանի ժողովրդի առջև, և դա է պատճառը, որ այդ կառավարությունը քաղաքական հետապնդման է ենթարկում ինձ: Հայաստանի ժողովուրդը պետք է ընտրության հնարավորություն ունենա երկրի ներսում ազգային և միջազգային իրավունքն արհամարհող եռանդուն պոպուլիստի և դրանց սահմաններում շրջահայացորեն գործող իրական առաջնորդի միջև»,-գրել է նախկին նախագահը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...