Հունաստանի պաշտպանության նախարարը մտահոգ է Թուրքիայի կողմից Ս-400-ների ձեռքբերմամբ
Հունաստանի պաշտպանության նախարար Եվանգելոս Ապոստոլակիսը մտահոգ է, որ Թուրքիան ձեռք է բերում ռուսական ՀՕՊ Ս-400 համակարգեր, տեղեկացնում է Ekathimerini-ն։
Նրա խոսքով՝ Անկարայի կողմից այդ համակարգի ձեռքբերումը լիովին կփոխի իրավիճակը Էգեյան ծովի օդային տարածքի վերահսկողության տեսակետից։ Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Հունաստանին անհրաժեշտ է ձեռք բերել F-35 կործանիչներ կամ այլ ինքնաթիռներ իր հակաօդային պաշտպանության ուժեղացման համար, որպեսզի ապահովվի ուժերի հավասարակշռությունը։
Նա նշել է, որ Թուրքիան միշտ հավակնություններ է ներկայացնում ու խնդիրներ ունի բոլոր հարեւանների, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ։ «Հունաստանը Թուրքիայի առաջին խնդիրը չէ»,- ասել է նա՝ հավելելով, որ Անկարայի հավակնությունները Հունաստանի հանդեպ կապված են ներքին քաղաքականության նկատառումների հետ կառավարությունում աջ կուսակցության առկայության պատճառով։ Թուրքիայի հավակնությունները, ըստ նրա, իրավաբանական աջակցություն չունեն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց