Դեմոկրատները հիմար վիճակում կհայտնվեն, եթե Թրամփի իմփիչմենթ սկսեն
Չարժե, որ դեմոկրատները սկսեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթը առնվազն մինչեւ 2020 թվականի նոյեմբեր, երբ երկրում նոր նախագահական ընտրություններ կլինեն, նշում է ամերիկյան CNN հեռուստաալիքը, տեղեկացնում է Gazeta-ն։
Հնարավոր իմփիչմենթի հարցը նորից ուշադրության կենտրոնում է հայտնվել ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի խմբագրված հաշվետվության հրապարակումից հետո, որը երկու տարի հետաքննում էր Ռուսաստանի միջամտությունը 2016 թվականի նախագահական ընտրություններին։
Սակայն Թրամփին առայժմ չպետք է հեռացնել պաշտոնից, եւ դրա համար կան մի քանի պատճառներ։ Նախ՝ Մյուլլերը ամերիկյան ղեկավարի դեմ ակնհայտ հանցանշաններ չի գտել։ Երկրորդ՝ անգամ եթե դեմոկրատները իմփիչմենթի մասին հոդվածն անցկացնեն Ներկայացուցիչների պալատով, որտեղ նրանք կուսակցական մեծամասնություն ունեն, հանրապետականներն այն Սենատ չեն մտցնի, նշում է հեռուստաալիքը։
Երրորդ՝ դեմոկրատների ղեկավար եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ամենասկզբից թերահավատորեն էր վերաբերվում իմփիչմենթի հեռանկարին։ Այդ տրամաբանությանւը հետեւելով՝ շանս չկա, թե Փելոսին հավանություն կտա Թրամփի դեմ իմփիչմենթ անցկացնելուն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց