Զելենսկին վստահ չէ, որ կկարողանա սեղմել Պորոշենկոյի ձեռքը
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին վստահ չէ, որ կկարողանա սեղմել գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի ձեռքը, ով ավելի վաղ խոստացել էր «կտրել կոռումպացված պաշտոնյաների ձեռքերը»: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
«Երբ պարոն նախագահը հայտարարեց, որ «կկտրի բոլոր կոռումպացված պաշտոնյաների ձեռքերը», հիմա վստահ չեմ, թե ինչով կկարողանամ սեղմել նրա ձեռքը»,- կատակել է Զելենսկին:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Ուկրաինայում կայացել էր նախագահական ընտրությունների առաջին փուլը, որին մասնակցած ռեկորդային 39 թեկնածուներից ոչ մեկին չէր հաջողվել հաղթանակի համար անհրաժեշտ քանակությամբ ձայներ հավաքել: Արդյունքում նշանակվել էր ընտրությունների երկրորդ փուլ, որում մրցելու են շոումեն Վլադիմիր Զելենսկին և գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց