Էլինա Դանիելյանը Թուրքիայում հավակնում է մրցանակային տեղի
Թուրքական Անթալիա քաղաքում մեկօրյա հանգստից հետո վերսկսվել է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Մրցաշարի 7-րդ տուրում հայ շախմատիստուհիները հաջող են հանդես եկել:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի են ավարտել պարտիաները: Աննա Սարգսյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիա Գևորգյանը հաղթանակներ են տոնել:
7-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը վաստակել է 5 միավոր և առաջատարից հետ է մնում մեկ միավորով: 6 միավորով Ալինա Կաշլինկայան միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Լիլիթ Մկրտչյանն իր ակտիվում ունի 4,5 միավոր: