Զելենսկին հանդես է եկել մարիխուանայի, մարմնավաճառության եւ խաղատների օրինականացման օգտին
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին նշել է, որ հանդես է գալիս մարմնավաճառության, բժշկական մարիխուանայի եւ խաղատների բիզնեսի օրինականացման օգտին, փոխանցում է «ՌԲԿ-Ուկրաինան»:
Նրա խոսքով՝ ինքը չի աջակցում զենքի օրինականացմանը: Զելենսկին նշել է, որ երկրում, որտեղ պատերազմ է ընթանում, իրերի ներկայիս դրությունը սխալ է: Շոումենը նաեւ աջակցել է բժշկական մարիխուանայի օրինականացմանը: Սա վերաբերում է նաեւ մարմնավաճառությանը՝ խաղատների հետ միասին:
«Սեքս փողի դիմա՞ց: Ազնվորեն ասած՝ ես կարծում եմ, որ մենք հնարավորություն ունենք…Լաս Վեգաս ստեղծելու: Հանրությունը դեմ չէր լինի, եւ հարկեր կվճարեին»,- հայտարարել է Զելենսկին:
Նա հավելել է, որ այս կերպ հնարավոր կլիներ առաջ մղել որեւիցե քաղաք, «որտեղ ոչ ոք չի գնում»:
Նախկինում Զելենսկին հայտարարել էր, որ Աստծուն հավատում է, սակայն չէր ցանականա դա աշխարհով մեկ «հեռարձակել»:
Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցկացվել են մարտի 31-ին: Առաջին փուլի ձայների հաշվարկն ավարտվել է: ԿԸՀ տվյալներով՝ թեկնածուներից ոչ մեկը չի ստացել առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ ձայներ, երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին: Քվեարկության արդյունքներով առաջատարը կոմիկ Վլադիմիր Զելենսկին է՝ 30,24 տոկոս արդյունքով: Երկրորդ տեղում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը ստացել է ձայների 15,95 տոկոսը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց