13 մլն եվրո տուգանք՝ անտառում խորոված անելու համար
Իտալիայի Կոմո շրջանում բռնկված անտառային խոշոր հրդեհի համար մեղադրվում է իտալացի երկու ուսանող, որոնցից յուրաքանչյուրը տուգանվել է 13,5 մլն եվրոյով:
Ինչպես հայտնում է BBC News-ը, 22-ամյա ուսանողները խորոված էին պատրաստում իրենց պապերից մեկին պատկանող անտառային տնակում, երբ հրդեհ է բռնկվել: Միջադեպը տեղի է ունեցել 2018-ի դեկտեմբերի 30-ին:
Խոշոր տուգանքի չափը հաշվարկել են տեղի պաշտոնյաները՝ կրակի հասցրած վնասի չափը որոշելու բանաձևի հիման վրա: Ուսանողներից մեկն իտալական լրատվամիջոցներին հայտնել է, որ իրենք «քավության նոխազ» են դարձել:
Ուսանողներից մեկը նշել է, որ շատ է ցավում, սակայն կրակի բռնկման տարբեր պատճառներ կան: «Մենք քավության նոխազ ենք դարձել հրդեհի համար, որի ծագումը հնարավոր չէր բացատրել: Մենք այս պատմության իրական զոհերն ենք», - ասել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց