Կուբայի ղեկավարը հայտարարել է, որ ամերիկացիներին չի հաջողվի կուբացիներից խլել իրենց հայրենիքը
Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս-Կանելը արձագանքել է երկրի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցների նոր փաթեթին եւ հայտարարել է, որ ամերիկացիներին չի հաջողվի կուբացիներից խլել իրենց հայրենիքը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ոչ ոք ո՛չ գայթակղությամբ, ո՛չ ուժով չի խլի մեր հայրենիքը, որը մեր հայրերը նվաճել են մեզ համար։ Կուբացիները չեն հանձնվում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Դիաս-Կանելը։
Ավելի վաղ ազգային անվտանգության հարցերով Սպիտակ տան խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ նախագահի վարչակազմը կսահմանափակի ընտանիքների հետ չկապված այցելությունները Կուբա եւ ԱՄՆ-ից դրամային փոխանցումները։
Ինչպես արդեն տեղեկացվել է, պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ վարչակազմը չեղյալ է համարել այն արգելքը, որ ԱՄՆ քաղաքացիները իրավունք չունեն հայց ներկայացնել արտասահմանյան ընկերությունների դեմ, որոնք օգտագործում են 1959թ․ հեղափոխությունից հետո Կուբայի կառավարության կողմից ազգայնացված ունեցվածքը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց