Պորոշենկոյի շտաբը հաստատել է նախագահի թեկնածուների բանավեճի անցկացումը
Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Պյոտր Պորոշենկոն և Վլադիմիր Զելենսկին ապրիլի 19-ին Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում բանավեճ կանցկացնեն, որը կսկսվի տեղի ժամանակով 19:00-ին, գրում է РИА Новости-ն՝ Պորոշենկոյի շտաբին հղումով:
Բանավեճին ներկա գտնվելու ցանկություն ունեցողներին կոչ է արվել համապատասխան հայտ ներկայացնել, իսկ մարզադաշտ կարելի կլինի մուտք գործել անձը հաստատող փաստաթղթով:
Նախագահի թեկնածուների հանդիպումը չէր կայացել ապրիլի 14-ին: Զելենսկին այդպես էլ մարզադահլիճում չէր հայտնվել: Պաշտոնական վարկածով նրանց չէին կարողացել վերջնական համաձայնության գալ բանավեճի անցկացման օրվա վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլի առաջատար, «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Վլադիմիր Զելենսկին օրեր առաջ տեսաուղերձ էր ձայնագրել, որում առաջարկել էր Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին ընտրությունների երկրորդ փուլից առաջ բանավեճի նպատակով «Օլիմպիական» մարզադաշտում հանդիպում ունենալ: Երկրի ղեկավարն ընդունել էր առաջարկը:
Բանավեճը կհեռարձակվի Ուկրաինայի Հանրային հեռուստաընկերության եթերում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց