Փարիզի Աստվածամոր տաճարը կարող է փակվել վեց տարով
Փարիզի Աստվածամոր տաճարը կարող է հրդեհից հետո վեց տարով դռները փակել բոլոր այցելուների համար: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով տաճարի վանահորը:
Այս մասին հոգևորականը չորեքշաբթի հայտնել է տեղի ձեռնարկատերերի հետ հանդիպմանը: Վանահայրը մատնանշել է, որ տաճարի մի մասը շատ է վնասվել հրդեհի հետևանքով, սակայն չի մասնավորեցրել, թե ինչի մասին է խոսքը:
Նա նաև նշել է, որ դեռևս պարզ չէ, թե որտեղ է աշխատելու տաճարի 67 հոգանոց անձնակազմը պատմամշակութային կոթողի վերականգնման ժամանակահատվածում:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է, որ տաճարը կվերականգնվի հինգ տարում: Տարբեր ընկերությունների և մարդկանց նվիրաբերությունների շնորհիվ 1 մլրդ եվրո է հավաքվել Աստվածամոր տաճարի վերակառուցման համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց