Սուդանի նախկին նախագահ ալ Բաշիրին կտեղափոխեն Քոբեր բանտ
Սուդանի տապալված նախագահ Օմար ալ Բաշիրը երեքշաբթի ուշ երեկոյան տեղափոխվել է Հյուսիսային Հարթումում գտնվող Քոբեր բանտ:
Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ալ-Բաշիրի ընտանիքից երկու աղբյուրներին:
Ըստ աղբյուրների՝ ապրիլի 11-ին իշխանությունից հեռացնելուց հետո, ալ-Բաշիրը պահվում էր նախագահի նստավայրում՝ պահակախմբի հսկողության տակ: Գործակալությունն այլ մանրամասներ չի ներկայացնում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նախկինում տեղեկացրել էր Sudan Akhbar տեղեկատվական պորտալը, Քոբեր բանտում նաեւ տապալված ռեժիմի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կան:
Ապրիլի 11-ին երկրում ծանր տնտեսական իրավիճակի ֆոնին մի քանի ամիս տեւած բողոքի ակցիաների արդյունքում բանակը իշխանությունից հեռացրել էր 30 տարի երկիրը ղեկավարած Օմար ալ-Բաշիրին եւ երկրի կառավարումը վերցրել իր ձեռքը՝ ստեղծելով անցումային Ռազմական խորհուրդ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց