Էլիզաբեթ II-ն իր հիացմունքն է հայտնել Ֆրանսիայի հրշեջ ծառայության աշխատակիցներին Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մարելու համար
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ն իր հիացմունքն է հայտնել Ֆրանսիայի հրշեջ ծառայության աշխատակիցներին երեկ երեկոյան Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված խոշոր հրդեհը մարելու համար: Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թագուհու՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված ուղերձին:
«Ես և արքայազն Ֆիլիպը խորապես վշտացանք՝ տեսնելով մայր տաճարում բռնկված հրդեհի լուսանկարները: Իմ անկեղծ հիացմունքն եմ հայտնում հրշեջ ծառայությունների աշխատակիցներին, որոնք վտանգի ենթարկեցին իրենց կյանքը՝ փորձելով փրկել այդ կարևոր ազգային հուշարձանը»,- ասվում է թագուհու ուղերձում:
Հիշեցնենք, որ խոշոր հրդեհը բռնկվել էր ապրիլի 15-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 18:50-ի սահմաններում: Հրդեհի հետևանքով փլվել են տաճարի աշտարակը, փայտե կառույցները, տանիքը, տաճարը մեծապես տուժել է:
Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 400 հրշեջ է մասնակցել: Ժամեր անց հաղորդվել է, որ կրակը տեղայնացվել, այնուհետև մարվել է: Հրշեջներին հաջողվել է փրկել տաճարի հիմնական կառույցը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց